1027 դիտում
19:10 20-04-2020
Արցախ մուտք գործած անձինք պարտավոր են 14 օր ինքնամեկուսանալ. Արցախի ոստիկանությունը շարունակում է սահմանային անցակետերում կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքները
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ «Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ», «Կապան-Կովսական» անցակետերում նոր կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել:
ԱՀ ոստիկանության ծառայողները հսկիչ անցակետերում կանգնեցնում են ուղևորվող տրանսպորտային միջոցները, ստուգում սահմանը հատող անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը, բեռնափոխադրման հետ կապված փաստաթղթերը, ՀՀ մեկնող անձանց մոտ ՀՀ տարածքում տեղաշարժվելու համար սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթղթի առկայությունը, ըստ անհրաժեշտության ծանոթացնում են Արցախի Հանրապետության Պարետի որոշումներին, ջերմաչափման նպատակով ապահովում վերջիններիս ներկայանալը բուժսանիտարական հսկիչ կետեր:
Արցախ մուտք գործած անձանց ոստիկանությունը տեղեկացնում և պարտավորեցնում է, որ 14 օր ինքնամեկուսանան: Վերջիններից տվյալներ են վերցվում ինքնամեկուսացման վայրի վերաբերյալ, որպեսզի ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ուժերով հսկողություն իրականացվի նրանց նկատմամբ:
ԱՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում` նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու համար նվազագույնի հասցնել մարդկանց տեղաշարժը Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
858 դիտում
15:18 15-05-2020
Մեկ օրում ախտահանվել է Հայաստանից Արցախ մուտք գործած 370 ավտոմեքենա. Արցախի տեղեկատվական շտաբ
Այս բաժնից
754 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
859 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
601 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին