211652_close_icon
views-count214795 դիտում article-date 17:50 16-04-2020

Սպանություն Երևանում. Նոր Արեշում սեփական տանը բերանքսիվայր հայտնաբերվել է 62–ամյա տղամարդու դի. ժամանել են Երևանի ոստիկանապետը, տարածքի ոստիկանապետը, քննչականի պետն ու դատախազները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանութան Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 26 փողոցի 64 տանը բերանքսիվայր տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը ՝ վաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը: Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի, բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նշված տան բնակիչ, 62-ամյա Արամայիս Ա.-ի դին: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Հ.Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ նույն քննչական բաժնի ավագ քննիչ Գևորգ Բալդրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հաշվի առնելով հանցագործության վտանգավարության աստիճանը, դեպքի վյար են ժամանել նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր