211652_close_icon
views-count720 դիտում article-date 18:08 16-04-2020

ԱՊԼ-ի նոր մրցաշրջանը օգոստոսի 8-ի փոխարեն կարող է մեկնարկել սեպտեմբերի կեսերին

ԱՊԼ-ի հաջորդ մրցաշրջանը կորոնավիրուսի պատճառով կարող է սկսվել սեպտեմբերին: Պրեմիեր-լիգայի ակումբները մտահոգված են իրադարձությունների նման զարգացման հեռանկարով: Սակայն սեպտեմբերի կեսերին մրցաշրջանի մեկնարկի տարբերակը ամենալավատեսական տարբերակն է: Ապրիլի 17-ին ԱՊԼ-ի բոլոր 20 ակումբների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա տեսակոնֆերանս: Այս մրցաշրջանը վերսկսելու նախնական ժամկետը պլանավորված է հաստատել հունիսի 6-ը: Սակայն նշվում է, որ այս մրցաշրջանը անհնար կլինի ավարտել այնպես, որպեսզի հաջորդ մրցաշրջանը սկսվի օգոստոսի 8-ին, ինչպես նախատեսված էր: Արդեն հաստատվել է նախնական ժամանակացույցը, համաձայն որի առաջնության խաղերը կանցկացվեն առաջին հերթին, իսկ գավաթային մրցաշարերը՝ ավելի ուշ:

Նմանատիպ նյութեր