211652_close_icon
views-count964 դիտում article-date 20:04 16-04-2020

Արցախի կառավարության որոշմամբ՝ մասնավոր հատվածում աշխատած և աշխատանքից ազատված քաղաքացիներին կտրամադրվի միանվագ ֆինանսական աջակցություն՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով

Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ կառավարության 2020 թվականի ապրիլի 15-ի «Կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած Արցախի Հանրապետության քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 263-Ա որոշման համաձայն կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած Արցախի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, ներդրումային ֆոնդերի, ներդրումային կազմակերպությունների, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների և այլ նմանատիպ գործունեություն ծավալողների) և աշխատանքից ազատվել են 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, տրամադրվում է միանվագ ֆինանսական աջակցություն՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Աջակցությունը տրամադրվում է այն քաղաքացուն, ով չի հանդիսացել Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 15-ի N 262-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածով նախատեսված միջոցառման (միանվագ նպաստի) շահառու:

Նմանատիպ նյութեր