ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին համաձայնագիրը
Խորհրդարանն ընդունեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: «[url=https://armenpress.am/arm/news/1012576.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այն ԱԺ ապրիլի 17-ի նիստում քվեարկությամբ ստացավ 104 կողմ ձայն:
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագրի նախագիծը նպատակաուղղված է ԵԱՏՄ տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման հետ կապված հարաբերությունների կարգավորմանը` միության անդամ պետությունների միջեւ փոխադարձ առևտրի իրականացման դեպքում:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը վստահեցրել էր, որ համաձայնագրի նախագիծը համահունչ է ՀՀ ներքին օրենսդրությանը, ինչպես նաև միջազգային բնապահպանական կոնվենցիաներին՝ թափոնների կառավարման առումով: