211652_close_icon
views-count1023 դիտում article-date 18:09 17-04-2020

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի պաշտպանական թիմը։ «Քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը, ով մարտի 13-ից գտնվում էր արձակուրդում, այսօր դուրս է եկել աշխատանքի և կրկին արձակուրդ է ձևակերպել»,- նշված է հաղորդագրության մեջ։ Մարտի 17-ին պետք է քննարկվեր Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Նմանատիպ նյութեր