211652_close_icon
views-count3915 դիտում article-date 21:01 17-04-2020

Ռուբեն վարդապետ Զարգարյան. «Եվ Սասուն Միքայելյանին, և Սեֆիլյանին, և Հաց բերողին այցելել ենք, իսկ Փաշինյանին՝ չի հաջողվել». Aravot.am

Քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի պետական ծառայության հոգևոր պատասխանատու Ռուբեն վարդապետ Զարգարյանը պատասխանել է [url=https://www.aravot.am/2020/04/17/1106727/?fbclid=IwAR2UUYcuBzW9c_gMz9OwmGj3HJQxH0Az2Y-bhmyvLBsFRxsIR4XFAWVSigQ]Aravot.am-[/url]ի հարցերին՝ խոսել Վեհափառ հայրապետի հորդորի, նախկինում քաղբանտարկյալներին այցելության, Նավասարդ սրբազանի եւ եկեղեցու դեմ արշավի մասին: [b]– Ի՞նչ եք մտածում վերջին օրերին Հայ Առաքելական եկեղեցու եւ Վեհափառ Հայրապետի հայտարարության շուրջ զարգացումների եւ որոշ պաշտոնյաների արտահայտած կարծիքների ու պահվածքի վերաբերյալ: [/b] – Անկեղծ ասած՝ դժվար է «կարծիք» համարել ՀՀ ԱԺ փոխխոսնակի և Հանրային խորհրդի նախագահի արձագանքը` Վեհափառ Հայրապետի հորդորին․ մարդասիրական խոսքին հակադրվեց մարդատյաց խոսքը։ Անհարգալից արտահայտությունը կարծիք չէ, լպիրշ վերաբերմունքը մարդուն հարիր պահվածք չէ, մանավանդ երբ դրսևորվում է պաշտոնյայի կողմից, որն իրեն Առաքելական եկեղեցու հետևորդ է համարում եւ խոսում է հոգևոր առաջնորդի մասին։ Ցավով պիտի արձանագրեմ, որ պետական որոշ պաշտոնյաներ՝ թե՛ գործադիր և թե՛ օրենսդիր մարմիններում, այդպես էլ քաղաքական գործիչ չդարձան, առավել ևս՝ պետական գործիչ․ ընդամենը տեղ են զբաղեցնում քաղաքական դաշտում։ Մտահոգիչ է նաև հասարակության այն հատվածի պահվածքը, որն օրնիբուն համացանցում հայհոյախոսում է։ «Ինչ որ դուրս է գալիս մարդու բերանից, ա՛յն է պղծում մարդուն», – ասում է Տեր Հիսուս։ Ինչո՞ւ եք ինքնապղծմամբ փչացնում ձեզ և մեր միասնական մթնոլորտը։ [b]– Դուք Քրեակատարողական հիմնարկների հոգեւոր պատասխանատուն եք, արդյոք հանդիպե՞լ եք քաղբանտարկյալներին։ [/b] – 2011թ․ գարնանը, երբ հոգևոր ծառայության կոչվեցի բանտային ոլորտում, հենց սկզբից, Վեհափառ Հայրապետի ուղիղ ցուցումով, առաջնային կերպով այցելեցի մարտի 1-ի գործով ազատազրկվածներին, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին «Դատապարտյալների հիվանդանոցում»։ Միակ մարդը, որին չեմ կարողացել տեսնել՝ այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ «Արթիկ» ՔԿ հիմնարկ առաջին այցելությանս ժամանակ, երբ ցանկություն հայտնեցի տեսակցել Նիկոլ Փաշինյանին, դեմ առա խոչընդոտի․ հիմնարկի ղեկավարությունն ավելի բարձր ատյանի ցուցումով ինձ առաջարկեց թողնել հաջորդ այցելությանը․ հետագայում արդեն նա ազատ էր արձակվել բանտից։ Ի դեպ, նույն արգելքներին հանդիպել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը, երբ երկու անգամ փորձել է տեսակցել Նիկոլ Փաշինյանի հետ… «Սասնա ծռերին» ևս այցելել ենք բանտային ոլորտի հոգևոր սպասավորներով։ Այս առումով կուզենայի երկու դրվագ հիշել։ Երբ Սուրբ Ծննդյան օրերին «Արմավիր» ՔԿ հիմնարկում փորձեցի մուտք գործել Ժիրայր Սեֆիլյանի մոտ, ինձ չթույլատրեցին՝ պատճառաբանելով, թե արգելանքի տակ է։ Մինչ այդ տեսակցել էի Վարուժան Ավետիսյանի հետ, որը ևս արգելանքի տակ էր, և երբ հիմնարկի ղեկավարության առաջ բարձրաձայնեցի այս խտրականության մասին, ինձ հասկացրեցին, որ խոչընդոտը գալիս է Հատուկ քննչական ծառայությունից, թեև հետո պարզեցի, որ այդքան էլ այդպես չէր։ Վեհափառ Հայրապետի գործուն միջամտության արդյունքում է միայն, որ հնարավոր եղավ հասնել Ժիրայր Սեֆիլյանին։ Հոգելույս Արթուրին՝ «Հաց բերողին», այցելել ենք և՛ հիվանդանոցում, և՛ բանտում։ Չնայած Արթուրի կողմից մերժողական վերաբերմունքին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի հոգևոր սպասավոր Տեր Նշան քահանա Ալավերդյանը քանիցս այցելել է նրան՝ օգնության առաջարկով։ Այնպես չէ, որ բանտային ոլորտում մեր ծառայությունը հարթ է անցել, անընդհատ բախվել ենք խոչընդոտների: Բայց և այնպես անընդհատ բարձրաձայնել ենք նկատված ապօրինությունների մասին, ի պաշտպանություն բազմաթիվ դատապարտյալների՝ պահանջատեր ենք եղել ոլորտի պատասխանատուներից։ Այս ամենի մասին ազատազրկվածներից շատերը կարող են վկայել։ Եվ այս ամենն իրականացրել ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և զորակցությամբ։ Հիշեցնեմ՝ բանտային հոգևոր ծառայության ներդրման և 27-ամյա գործունեության համար ամբողջությամբ պարտական ենք այսօրվա Հայոց Հայրապետին։ Հավելեմ, որ այսօր էլ չի վերացել խոչընդոտը արգելանքի տակ գտնվող ազատազրկվածներին այցելելու և հոգեխնամ առաքելություն իրականացնելու ճանապարհին։ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/04/17/1106727/?fbclid=IwAR2UUYcuBzW9c_gMz9OwmGj3HJQxH0Az2Y-bhmyvLBsFRxsIR4XFAWVSigQ]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր