211652_close_icon
views-count33856 դիտում article-date 21:48 17-04-2020

Մինչ որոշ հեղափոխականներ տեղում դոփում են, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը Երևանում հեղափոխության է պատրաստվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հեղափոխական մոտեցում՝ կանաչապատման ոլորտում Վարդագուն Սակուրաներ և այլ դեկորատիվ ծառեր կզարդարեն վարդագույն Երևանը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը մայրաքաղաքում կտնկի լավագույն դեկորատիվ ծաղկող ծառատեսակներ: Ընտրված լավագույն տեսակները ներմուծվել են Նիդեռլանդներից և համապատասխանում են Երևանի կլիմայական պայմաններին: Սակուրայի հրաշք տեսքը հնարավոր կլինի վայելել ծաղկման շրջանում: Ծառերը (Սակուրա Ռոյալ Բուրգունդի, Սակուրա թափվող Սերուլատա, Սզնի սուկուլենտ «Ջուբիլե», Սոսի գնդաձև, Դրախտածառ Կարմիր տերևներով, Բոխի բրգաձև Լուկաս, Թխկի Կարմիր, Սզնի Միջին «Պաուլուս Սքարլեթ», Կատալպա գնդաձև, Բուդլեյա Դավիդի, Եղրևանի հնդկական, Դեյցիա շքեղ) կտնկվեն՝ հաշվի առնելով դրանց գունային համադրությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր