211652_close_icon
views-count40893 դիտում article-date 14:10 19-02-2020

Բնության նկատմամբ վանդալիզմ՝ Երևանում. այն հայտնաբերել են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 19-ին, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ստորաբաժանման աշխատակիցները բնության նկատմամբ վանդալիզմի դեպք են արձանագրել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստորաբաժանման աշխատակիցները Կ. Ուլնեցու 59/5 հասցեում հայտնաբերել են «թեղի» տեսակի 3 ծառերի հատման և կիսահատման դեպք։ Կատարվածի մասին նրանք արդեն տեղեկացրել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Մնում է՝ ոստիկանությունը տաք հետքերով հայտնաբերի վանդալիզմի հեղինակին կամ հեղինակներին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր