211652_close_icon
views-count12615 դիտում article-date 10:38 18-04-2020

Այն, ինչ կատարվում է երկրորդ նախագահի նկատմամբ, անարդարություն է․ Հրաչյա Հարությունյան. Yerevan.Today-

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին [url=https://yerevan.today/all/society/53428/ayn,-inch-katarvoum-e-erkrord-naxagahi-nkatmamb,-anardaroutyoun-e%E2%80%A4-hrachya-haroutyounyan?fbclid=IwAR3xQUNPq84Y9ezh_FDnwDiaeEMfKBLKeruouEixDVhRX1wxJE9j_HUbhB8]Yerevan.Today[/url]-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանի հետ։ [b]Պարոն Հարությունյան այսօր կորոնավիրուսի հետ կապված միջազգային ատյանները, ԵԽԽՎ-ն, ՄԱԿ-ը հանդես են գալիս կոչերով` երկրներին հորդորելով փոխել ավելի շատ կալանավորների խափանման միջոցները: Այս պայմաններում Հայաստանում ունենք իրավիճակ, երբ արդեն մեկ ամիս է, չի քննվում անազատության մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը` խափանման միջոցի հետ կապված: Ինչպե՞ս եք վերաբերում այս իրավիճակին: [/b] Այն ինչ կատարվում է երկրորդ նախագահի նկատմամբ, անարդարություն է: Այսօր, երբ երկիր մոլորակը կանգնած է մի նոր աղետի առջև և նույնիսկ դարավոր թշնամի երկրներն են պատրաստ օգնության ձեռք մեկնել միմյանց, երբ մարդու իրավունքների պաշտպան հանդիսացող բոլոր կազմակերպությունները գթասրտության, հանդուրժողականության, մարդասիրության կոչեր են հնչեցնում և հատկապես կալանավայրերում գտնվող խոցելի խմբում հայտնված մարդկանց նկատմամբ, անազատության մեջ է գտնվում Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նաղագահ Ռոբերտ Քոչարյանը: Կոչ եմ անում անհապաղ ազատել նախագահին: [b]Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, ինչպես և կանխատեսվում էր, արդեն վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից, առաջիկայում էլ հնարավեր է լինեն կոնկրետ արձագանքներ գործի ապօրինությունների հետ կապված, այս ամենը, ըստ Ձեզ, ի՞նչ հետք կթողնի Հայաստանի՝ որպես ժողովրդավար երկրի վարկանշի վրա: [/b] Անկեղծ ասած ես սպասում էի, որ այդ արձագանքները կլինեն ավելի շուտ, նույնիսկ անմիջապես, բայց ցավոք… Միևնույն է՝ համոզված եմ, որ շատ շուտով կլսենք այդ արձագանքները: Ես ճանաչում եմ նախագահին, ճանաչում եմ նրա տեսակը, ճանաչում եմ նրան որպես ազնիվ, պարկեշտ, հաստատակամ, հայրենասեր մարդու և ցավում եմ, որ հասարակության մի հատված նրան պարզապես լավ չի ճանաչում: Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ բոլոր այն բացասական խոսակցությունները, որ կապվում են նախագահի անվան հետ, դրանք բոլորը բամբասանքներ են, հերյուրանքներ, սուտ ու կեղծիք, իսկ բոլոր դրականը` փաստեր են, փաստաթղթեր, շոշափելի ու տեսանելի իրողություններ: [b]Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի հարցում հասարակական կարծիքն ու իշխանության քայլերն իրար համապատասխանում են: Օրինակ միայն ձեր` մշակույթի ասպարեզում տեսանք, որ բազմաթիվ մտավորականներ կոչով հանդես եկան: Նույնն է նաև քաղաքական գործիչների շրջանակներում: [/b] Այո, և իմ ստորագրությունը կար հենց առաջին ցուցակում, որը ներկայացրել էին մի խումբ մտավորականներ, արվեստի ու քաղաքական գործիչներ: Բոլորիս պահանջը մեկն էր` փոխել խափանման միջոցը և անհապաղ ազատ արձակել նախագահին: Այնուհետև դա շարունակվեց և շատ ու շատ մարդիկ միացան այդ կոչին: Իրենց երաշխավորությունը հայտնեցին Արցախի ներկա ու նախկին նախագահները, տասնյակ հազարավոր քաղաքացիներ, Ռուսաստանի բազմաթիվ մտավորականներ, անվանի գործիչներ, բայց միևնույն է, պահանջը մնաց անպատասխան: Այս կոչին միացան նաև արվեստի ավելի քան 60 ներկայացուցիչներ, որոնք, ի զարմանս ինձ, արժանացան քննադատության, քանի որ ինքս ականատեսն եմ եղել, թե ինչպես տարիներ շարունակ նրանք մեղադրվել են իշխանության կողքին լինելու համար. այս դեպքում նրանք կանգնեցին ոչ թե իշխանության, այլ մի մարդու կողքին, որը գտնվում է անազատության մեջ: Ես կարծում եմ, որ նրանց այս արարքը միմիայն մեծ հարգանքի է արժանի: Իր կոչն է հղել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Եթե այսքան կոչերը շարունակեն մնալ անպատասխան, վերստին կհամոզվենք, որ նախագահի նկատմամբ իրականացվում է անձնական հաշվեհարդար:

Նմանատիպ նյութեր