211652_close_icon
views-count9971 դիտում article-date 15:03 20-04-2020

Էն «պրոֆեսիոնալ» Ազգային Ժողովին մեկդ հիշեցրեք, որ ապրիլի 24-ն է մոտենում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էն "պրոֆեսիոնալ" Ազգային Ժողովին մեկդ հիշեցրեք, որ ապրիլի 24-ն է մոտենում, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Հարցրեք նաև, ինչքա՞ն նոր պարգևավճար են ուզում, որ մի քիչ դրսի գործընկերների հետ աշխատեն: Որ մի քանի նամակ գրեն միջազգայիններին, մի քանի հարցազրույց փորձեն տալ արտերկրի մամուլին, մի քանի հայտարարություն ստանան այս կապակցությամբ: Լավ կլինի, ԱԺ խմբակցություններով մի հատ հայտարարություն ընդունեն գոնե, թարգմանեն և ուղարկեն դուրս: Թե չէ ընկնելու ենք Արցախի ընտրությունների վերաբերյալ միջազգային արձագանքի օրը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր