3079 դիտում
16:36 21-04-2020
Ռուսաստանում ՀՀ դեսպանության մի քանի աշխատակից մեկուսացվել է COVID-19-ով վարակված լինելու կասկածով
Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մինչև վերջին ՀՀ քաղաքացին տեղափոխվելու է հայրենիք։
«[url=https://armenpress.am/arm/news/1012898.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ անդրադառնալով կորոնավիրուսի օրերին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների խնդրին։
«Ռուսաստանի Դաշնության մեր դեսպանության մի քանի դիվանագետ մեկուսացման մեջ է։ Նրանք շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված մեր այն քաղաքացիների հետ, որոնց թեստի դրական պատասխանը ստացել ենք արդեն նրանց Հայաստան վերադառնալուց հետո»,- ասաց Ադոնցը։
Փոխնախարարն արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին խնդրեց կորոնավիրուսի հիվանդության ախտանշաններ ունենալու դեպքում հայտնել դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին ու պահպանել վարակի տարածումը կանխարգելելու կանոնները։
ՀՀ քաղաքացիներին ապրիլի 6-ից մինչ օրս Մոսկվայից Երևան տեղափոխելու համար իրականացվել է 3 չարտերային թռիչք։ Ապրիլի 19-ին և 20-ին չարտերային թռիչքով Հայաստան են վերադարձել նաև Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքներում գտնվող ՀՀ քաղաքացիները։
Նմանատիպ նյութեր
10247 դիտում
21:33 18-03-2020
Կորոնավիրուսի կասկածով ՀՀ սահմանային հսկիչ կետերից մեկուսացվել է մոտ 100 անձ
4594 դիտում
22:10 29-05-2020
Կորոնավիրուսով վարակված կամ վարակված լինելու մեջ կասկածվող կանայք կարող են շարունակել կրծքով կերակրումը. ՅՈՒՆԻՍԵՖ
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»