145906 դիտում
12:36 12-03-2020
Հայաստանում կորոնավիրուսի կասկածով ևս 10 մարդ է մեկուսացվել հատուկ պահման վայրում, բազմաթիվ մարդիկ էլ իրենց բնակավայրերում են մեկուսացվել. tert.am
Այս պահին ունենք նոր կորոնավիրուսի 4 հաստատված դեպք, պացիենտներից երեքը սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հայտնում է[url=https://www.tert.am/am/news/2020/03/12/gov/3234441?fbclid=IwAR3ZZAtlKwXyZwOOgD58USPksmGOQHkp3nmQChLMWcaDtx2jyOjiENH30_c] tert.am[/url]-ը։
Նրա խոսքով՝ այս պահին նրանցից միայն մեկն ունի գանգատներ՝ աջակողմյան բազալ թոքաբորբ, նաև ջերմում է ու ստանում է սիմպտոմատիկ բուժում, մնացած պացիենտները որևէ բուժում չեն ստանում:
Ինչ վերաբերում է հիվանդների հայտնաբերման միջոցառումներին, Թորոսյանը նշեց, որ վերջին երեք պացիենտները ժամանել են Իտալիայից: «Ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մեր մասնագետների հսկողության տակ: Թե´ տնային այցերի, թե´ հեռախոսակապի միջոցով և գանգատների ի հայտ գալուն պես հոսպիտալացվել են և, փաստորեն, նրանց մոտ հաստատվել է այդ վիրուսի առկայությունը»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ մյուս կանխարգելման միջոցառումներից են այդ պացիենտների հետ կոնտակտի մեջ մտած անձանց հայտնաբերումը և մեկուսացումը: «Արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ մենք ունենք ևս 31 հոգի, ինչպես նաև իրականացվել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում, բավական մեծաթիվ մարդիկ էլ այդպես են մեկուսացվել: Հնարավոր է՝ նրանց միջից նորից տեղի ունենա մեկուսացում հատուկ պահման վայրում օրվա ընթացքում»,- ասաց նա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/03/12/gov/3234441?fbclid=IwAR3ZZAtlKwXyZwOOgD58USPksmGOQHkp3nmQChLMWcaDtx2jyOjiENH30_c]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
10244 դիտում
21:33 18-03-2020
Կորոնավիրուսի կասկածով ՀՀ սահմանային հսկիչ կետերից մեկուսացվել է մոտ 100 անձ
3076 դիտում
16:36 21-04-2020
Ռուսաստանում ՀՀ դեսպանության մի քանի աշխատակից մեկուսացվել է COVID-19-ով վարակված լինելու կասկածով
3611 դիտում
16:56 28-01-2020
Թուրքիայում 12 մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածով
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»