211652_close_icon
views-count131852 դիտում article-date 18:00 21-04-2020

Առանձնակի դաժանությամբ սպանություն Գեղարքունիքի մարզում. սեփական տանը հայտնաբերվել է կացնահարված 66-ամյա տղամարդու դի. կասկածյալը եղել է ռազմամթերքով զինված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 21-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան գյուղի տներից մեկում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետի օպերգծով տեղակալ Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Կարեն Թորոսյանը, վարչության պետի տեղակալ Ակսել Մանուկյանն ու նույն վարչության Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանը: Ոստիկաններն ու քննիչները Վահան գյուղի տներից մեկի մեջ հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 66-ամյա Լյովիկ Բարսեղյանի դին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամանած դատաբժիշկը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ մահացածի գլխին կան կացնի մի քանի հարվածի հետքեր, իսկ սպանվածը հյուր էր եկել նշված տուն: Մինչ դատաբժիշկը զննում էր դին, Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները, կատարելով ճիշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ, պարզել են կասկածյալի ինքնությունը, սակայն նրան հայտնաբերելու ուղղությամբ մարզի ոստիկանապետ Գ. Հակոբյանի և մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Տ. Պետրոսյանի գլխավորությամբ որոնողական աշխատանքները սկսվել են Ճամբարակ –Վարդենիս, Ճամբարակ-Սևան ավտոճանապարհին, ինչն էլ տվել է իր դրական արդյունքը: Մարզի ոստիկանները կարճ ժամանակում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ նա ուղևորվում է դեպի Սևան և արդեն Լճաշեն գյուղի վարչական տարածքում դարանակալելով՝ Սևանի ոստիկանների ու քննիչների հետ կարողանում են պրոֆեսիոնալ ձևի վնասազերծել Վահան գյուղի բնակիչ, 62-ամյա Պետիկ Դեմիրչյանին ու հրաշք է, որ իրավապահները կարողացել են ճիշտ գոծել, քանի որ նրա մոտ եղել է 2 մարտական նռնակ՝ իր պայթուցիչներով: Ու եթե նա գործի դներ ռազմամթերքը, կունենայինք զոհեր: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզաին քննչական վարչության հատկապես կարևոր գորրերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչ Հ. Մարտիրոսյանի որոշմամբ կասկածյալ Պ. Դեմիրչյանը ձերբակալվել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք կացինը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր