52426 դիտում
20:10 21-04-2020
Բողոքի ցույց Վանաձորում. «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները պահանջում են թույլատրել իրենց աշխատել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 21-ին, Վանաձորի «Գլորիա» կարի արտադրա,մասի աշխատակիցները շուրջ 1 ամիս տեւած հարկադիր պարապուրդից հետո վաղ առավոտյան գնացել են աշխատանքի:
Ժամեր անց արտադրամաս են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ:
Իրավապահները տեղեկացրել են, որ գործարանի ղեկավարությունն ու աշխատակիցները խախտում են պարետի որոշումը:
Մի շարք աշխատակիցների նկատմամբ արձանագրություն է կազմվել: Վարչական վարույթ է հարուցվել նաեւ տնօրենի նկատմամբ:
Իրավապահների հորդորներից հետո, ի նշան բողոքի, ֆաբրիկայի աշխատակիցները ոտքով հասել են Հայքի հրապարակ, պահանջելով թույլատրել իրենց աշխատել:
Տնօրեն Բագրատ Դարբինյանը աշխատակիցներին հորդորել է դադարեցնել բողոքի ակցիան:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
137425 դիտում
14:45 14-08-2020
Վանաձորում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկայի հաշվապահության սենյակի չհրկիզվող պահարանից գողացել են մոտ 18 մլն դրամ