46793 դիտում
20:26 18-12-2023
Ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի ПАЗ ավտոբուսն ու Mercedes-ը․ այնուհետև ավտոբուսը բախվել է ծառին․ կան վիրավորներ․ ժամանել է մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վանաձորի ռազմական ոստիկանության դիմաց, բախվել են ПАЗ մակնիշի ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 4-ին հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, իսկ 2 հոգի էլ՝ քաղաքացիական ավտոմեքենաներով, տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով ПАЗ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Ռազմական ոստիկանության ծառայողներն ու Վանաձորի շտապօգնության բժիշկները։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Իգոր Նազարյանը, Գարիկ Նազարյանը , կրտսեր պարեկներ Իշխան Մկրտչյանն ու Կարեն Մարտիրոսյանը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանը։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ПАЗ ավտոբուսը հաշվառված է Վանաձորում հայտնի «Գլորիա» կարի ֆաբրիկայի հաշվեկշռում և վիրավորները նշված ֆաբրիկայի աշխատակիցներ են։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13616 դիտում
19:18 26-04-2020
Լոռու մարզպետը դիմել է պարետատուն՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի վերագործարկման հարցով