211652_close_icon
views-count773 դիտում article-date 10:01 22-04-2020

Մի շարք գետերի վրա կարգելվի ՓՀԷԿ-երի կառուցումը․ «Հայաստանի Հանրապեություն»

«Հայաստանի Հանրապեություն» թերթը գրում է․ «...Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի 47 կիլոմետր երկարության 37.7 կիլոմետրը, որը գետի 80.3 տոկոսն է, վերցված է ՓՀԷԿ-երի դերիվացիոն խողովակների մեջ: Նրա Կարակայա վտակի 67 տոկոսը նույնպես խողովակների մեջ է: 111 կմ երկարության Որոտան գետի 58.6 տոկոսը և Ազատ գետի Գողթ վտակի 61.8 տոկոսը նույնպես վերցված են խողովակների մոջ: Նման իրավիճակ է նաև մի շարք այլ գետերի վրա: Ստեղծված իրավիճակը կանոնակարգելու համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մի քանի ամիս առաջ օրենսդրական փոփոխություն կատարեց, իսկ հիմա նոր իրավական ակտի ընդունման գործընթաց է նախաձեռնել: Գերատեսչությունն առաջարկում է կառավարության որոշումով սահմանել «Փոքր հիդրոէլեկտարկայանների կառուցման համար արգելված՝ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը»: Այն սահմանելու համար հիմք են ընդունվել ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները և ՇՄՆ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ներկայացրած գետերի՝ ՓՀԷԿ-երով ծանրաբեռնվածության արդյունքները: Կառավարության որոշման նախագծում ընդգրկված են գերծանրաբեռնված կամ այդ շեմին հասած 25 գետ և վտակ: Դրանց մեջ շատ են նաև կարմիրգրքային ձկների ձվադրավայրեր հանդիսացող գետերը, օրինակ, Սևանա լիճ թափվող Ձկնագետը, Վարդենիսը, Գավառագետը և այլն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր