211652_close_icon
views-count53799 դիտում article-date 12:07 22-04-2020

Արտակարգ իրավիճակ Վանաձորի բանտում. 18 դատապարտյալ՝ ընդդեմ դատախազության ու դատարանների, հայտարարել է անժամկետ հացադուլ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիի 21-ից, արտակարգ իրավիճակ է ստեղծվել ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վանաձորի բանտում գտնվող մոտ 18 դատապարտյալ հայտարարել են անժամկետ հացադուլ և պահանջում են պատկան մարմինների ուշադրությունը։ Հացադուլավորների բողոքը վերաբերվում է դատարաններին և դատախազությանը։ Նրանք կարծում են, որ իրենք անօրինական ձևով գտնվում են կալանքի տակ, իսկ մի մասն էլ ունեն լուրջ առողջական խնդիրներ, խրոնիկական հիվանդություններ, մի մասն էլ կարծում է, որ անհիմն ձևով իրենց վաղաժամկետ ազատման խնդիրը մերժվել է։ Նրանք չեն պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև խնդիրը չլուծվի։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր