Հոլիվուդյան պրոդյուսեր դառնալու կեղծ կինոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը, որը փողերի հափշտակության գործով անազատության մեջ է եւ մեղադրվում է ռուսաստանյան գործարար Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 49 միլիոն 45 հազար դոլարի հափշտակություն կատարելու գործով` մեղադրում է վերջինիս իր դեմ շինծու գործ «կարելու» համար:
Հակառակ կողմը անհերքելի ապացույցներ ունի Ս. Մարտիրոսյանի կողմից կատարված հանցանքի հիմնավորվածության, ինչպես նաև գործարար Վիտալի Գրիգորյանցի եւ ՀՀ քաղաքացի Արսեն Միքայելյանի դեմ մահափորձ կազմակերպելու եւ այն իրականացնելու համար [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/13/1149668/]կատարող փնտրելու[/url] վերաբերյալ:
Հափշտակության գործով ապրիլի 23-ին նշանակված է վերաքննիչ բողոքի քննություն: Այս ճանապարհին, տարբեր գործերով մի քանի անգամ դատապարտված Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորությամբ հանդես է եկել ԱԺ 5 պատգամավոր: Իբրև թե հաշվի է առնվել կալանավորի առողջական վատ վիճակը եւ համավարակով պայմանավորված ռիսկային խմբում գտնվելու հանգամանքը:
Իսկ թե ո՞վ է իրականում Ստեփան Մարտիրոսյանը, ի՞նչ անազնիվ ճանապարհով է դարձել հոլիվուդյան պրոդյուսեր եւ որքանո՞վ է Նոր Հայաստանում արդարացված պետական պաշտոնյաների նրա նկատմամբ երաշխավորությունը՝ դիտեք տեսանյությում:
Մեկնաբանում է «ՊՈՒԼՀԱՄ ՀՈԼԴԻՆԳՍ» ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Վարդգես Գևորգյանը: