601 դիտում
13:40 22-04-2020
Ռուբեն Շուգարյանն իր մեջ մարմնավորել է մտավորականի լավագույն գծերը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ իր ցավակցություններն է հայտնել նրա ընտանիքի անդամներին և ընկերներին։
Փաշինյանը ցավակցական գրառումը տեղադրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Մեծ ցավով և խորը ափսոսանքով տեղեկացա Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին։ Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա ընտանիքին և ընկերներին։ Պարոն Շուգարյանն իր մեջ մարմնավորել է մտավորականի լավագույն գծերը` լայն աշխարհայացքով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ և հայրենասիրությամբ»,- գրել է Փաշինյանը։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում 58 տարեկանում ապրիլի 21-ին կյանքից հեռացել է Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը։
Շուգարյանը ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 19-ին Մոսկվա քաղաքում։
1980-1985թթ․ նա սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտում, ռուսաց լեզու և անգլերեն, անգլիական, ռուս և ամերիկյան գրականություն։ 1985-1989թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։
Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտից ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան (համաշխարհային պատմություն և միջազգային հարաբերություններ)։
1993-1999թթ․ Ռուբեն Շուգարյանը եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, այնուհետև 1999-2005թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2005-2008թթ․ Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում համատեղությամբ եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայր՝ Հռոմ)։
Նա ԱՄՆ է տեղափոխվել 2008 թվականին՝ դիվանագիտական ծառայությունից ազատվելուց հետո։
Նմանատիպ նյութեր
18397 դիտում
20:10 26-07-2017
Դենիել Քրեյգը կարող է մարմնավորել Ջեյմս Բոնդին երկու նոր ֆիլմում
Այս բաժնից
577 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
814 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
730 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել