83057 դիտում
17:00 22-04-2020
Կրակոցներ Կապանում. Գարեգին Նժդեհի հուշահամալիրի տարածքում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է 30-ամյա երիտասարդի դի. հայտնաբերվել է նաև կրակված 2 պարկուճ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 22-ին, հրազենի գործադրմամբ հերթական սպանությունն է տեղի ունեցել հանրապետությունում: Ժամը 06:50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հուշահամալիրի տարածքում երիտասարդ տղայի դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Ազիզյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի բնակիչ, 30-ամյա Սասուն Սարկիսյանի դին:
Դատաբժիշկը, տեղում զննելով, հայտնել է, որ թիկունքի հատվածում կա հրազենից արձակված կրակոցի 2 հետք:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում կատարելով զննություն, հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 2 պարկուճ:
Տեղում աշխատել են նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության փորձաքրեագետները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը խանութի աշխատակից էր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
5260 դիտում
21:28 17-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (19.01.2025 թ․)