211652_close_icon
views-count5680 դիտում article-date 18:36 23-04-2020

Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 ՀՀ քաղաքացի

Սանկտ Պետերբուրգից չարտերային չվերթն իրականացնող «Уральские авиалинии» ընկերության օդանավը ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։ «Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու առաջին անհրաժեշտության պարագաները։ [b]Խորին երախտագիտություն ենք հայտնում «Տաշիր» բարեգործական հիմնադրամին [/b]նշյալ չվերթով վերադարձող քաղաքացիներին ավիատոմսերով ապահովելու համար»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր