211652_close_icon
views-count17141 դիտում article-date 23:20 23-04-2020

Հայկ Մարությանի կինն է անձամբ ասել, որ ազատման դիմում գրեմ. Արմեն Բեգոյան. News.am

Քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է անձամբ ասել, որ ազատման դիմում գրեմ, ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ ոչ բոլոր հարցերում եմ իրենց հետ համաձայնել, մասնավորապես, դեպի ինձ ուղղորդված կադրերի հարցում: [url=https://news.am/arm/news/574442.html]NEWS.am-[/url]ի փոխանցմամբ այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանը: «Աշխատանքային մասով ոչ մի խնդիր չկա, ավելին՝ կարող եմ ասել, որ դեռևս օգոստոս ամսից ես աշխատում եմ այս հիմնարկի ստեղծման վրա, 24 ժամից 20 ժամն աշխատել եմ, միակ լավ թեկնածուն եմ եղել այդ կազմակերպության համար, ավելին, երբ առաջարկում էին, ես այդքան էլ չէի համաձայնում գնալ, որովհետև բավականին ծանր գործ է, նույնիսկ ասվեց՝ եթե ես չհամաձայնեմ, գուցե այս պրոյեկտն ընդհանրապես չարվի»,- ասել է Բեգոյանը: Նրա խոսքով՝ 1 ամիս էլ չի անցել նշանակումից, երբ այդ միջադեպը եղել է. «Նշանակվել եմ դեկտեմբերի վերջին, հունվարի կեսերին առաջարկություն եմ ստացել հեռանալու, 20 օր հետո, բայց չեմ հեռանում և կատարվելիքն էլ այս չհեռանալու շուրջ է: Նրա խոսքով՝ նոր մրցույթ է լինելու, բայց ինքը չի մասնակցի դրան. «Մի մրցույթ հայտարարվել էր մարտի 13-ին, որն այս պահին կասեցվել է դատարանի վճռով, քանի որ մրցույթ էր հայտարարվել մի շարք խախտումներով, դա եղել է մեկ այլ քաղաքացու հայցադիմումի վրա: Հիմա իրենք մեկ խնդիր ունեն, դա՝ Բեգոյան Արմենին հեռացնելն է իր պաշտոնից, այլ խնդիր կարծես թե չկա այս պահին: Բոլոր տեսակի խախտումներով հրատապ մրցույթ են հայտարարել, նույնիսկ տեղյակ եմ, որ այն մրցույթի մասնակիցները, որ սպասում են դատարանի վճռին, նրանց չեն տեղեկացրել: Ես ինձ հարգում եմ, և նման խեղկատակությանը ե չեմ մասնակցի: Մրցույթ բառը վերցրեք չակերտների մեջ, եթե այն կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը»: Բեգոյանի խոսքով՝ կա կոնկրետ անձ, ում քաղաքապետի կինը ցանկանում է տեսնել այդ պաշտոնում. «Վարդանյան Քրիստինա, որը քաղաքապետի կնոջ հետ բժշկական համալսարանում է աշխատում, և որին ես չեմ ընդունել ինձ մոտ աշխատանքի, որպես փոխտնօրեն»: Նրա խոսքով՝ այս պահին խնդիրներ են առաջացել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում, քանի որ նոր նշանակումներ են արել և նրանք չեն կարողանում ճիշտ ղեկավարել կառույցը. «Այնտեղի բուժանձնակազմը պրոֆեսիոնալներ են, բոլորն իրենց գործի գիտակ, սակայն նոր նշանակումներ են արել. 2019թ. մեծ ձեռքբերումներ ունեինք, 3000 շուն էր ստերջացվել և մեր հաշվարկներով մնացել էր մոտ 1500 շուն ստերջացնել: Այս տարի ֆոնդը 2.5 անգամ մեծացրել են, պետք է ակնկալել, որ այս տարի առնվազն 8000 շուն պետք է ստերջացնել, սպասենք, տեսնենք՝ կանի, թե՞ չի անի, եթե չանի ես ինքս որոշ մարդկանց դատի կտամ համայնքային միջոցներն ուղղակի այս ձևով ցաքուցրիվ անելու և 2019թ. ձեռքբերումները ջուրը գցելու համար, որովհետև եթե տեմպը չպահպանվեց, տակի մնացած այդ կենդանիներն արդեն բազմացել են, և քաղաքում նորից ունենք մոտ 4000 չստերջացված շուն, այսինքն՝ ամբողջ արվածը ջուրը գցեցին»։

Նմանատիպ նյութեր