2920 դիտում
09:42 24-04-2020
Փոմփեոն մեղադրում է Չինաստանին ու ԱՀԿ-ին․ «Ամերիկայի ձայն»
Այսօր, երբ կորոնավիրուսը շարունակում է հազարավոր կյանքեր խլել աշխարհում, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն դատապարտում է Չինաստանի կառավարող Կոմունիստական կուսակցությանը` մահաբեր վիրուսի մասին տեղեկությունները գաղտնի պահելու համար: Նա քննադատում է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը` Պեկինից պատասխանատվություն չպահանջելու համար: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5388978.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
«Չինաստանը չի տրամադրել ամբողջ տեղեկատվությունը: Փոխարենն այն կոծկել է հիվանդության վտանգավորության աստիճանը և մեկ ամիս ոչինչ չի ասել մարդուց մարդ վարակը տարածվելու փաստի մասին և սպառնացել է բոլոր նրանց, ովքեր փորձել են տեղեկություններ հայտնել աշխարհին»,- ասել է Փոմփեոն:
Ամերիկան Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր դոնորն է, և մեծաթիվ փորձագետներ են ասում, որ ամենևին ժամանակը չէ կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու համար:
Դյուքի համալսարանի պրոֆեսոր Գեյվին Յամեյի խոսքերով, ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը չափազանց տարօրինակ, անհասկանալի որոշում է, որից առավել վնասակար գործողություն ինքը պատկերացնել չի կարող:
Նա նշում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից աշխարհի տարբեր երկրների ցուցաբերվող գիտական առումով օգնությունը, թեստավորման ու պաշտպանիչ պարագաների հատկացումը:
Իսկ Փոմփեոն հայտարարում է, թե կորոնավիրուսի դեմ պայքարը ղեկավարում է ԱՄՆ-ը, որը նրա խոսքերով, 100 երկրների հատկացնում է 775 միլիոն դոլար:
«ԱՄՆ-ը աշխարհում ամենաառատաձեռն պետությունն է, այդպես է եղել անցած երեք տարիներին ու շարունակելու է լինել այդպիսին այս տարի»,- ասել է Փոմփեոն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հերքում է Չինաստանի նկատմամբ հակված լինելու մասին մեղադրանքները և նույնպես պնդում, որ համաշխարհային համաճարակի ժամանակ ֆինանսավորման դադարեցումը կարող է լինել ճակատագրական:
Նմանատիպ նյութեր
6265 դիտում
08:53 30-06-2018
ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ պետքարտուղար Փոմփեոն հանդիպել է նախագահ Սարգսյանի հետ․ «Ամերիկայի ձայն»
4411 դիտում
13:50 23-06-2017
ԱՄՆ-ն կոչ է արել Չինաստանին ավելացնել ճնշումները Հյուսիսայի Կորեայի վրա. «Ամերիկայի ձայն»
3205 դիտում
09:49 11-03-2022
Պատժամիջոցները կխանգարեն Չինաստանին նավթ գնել Ռուսաստանից․ Յելեն. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը