211652_close_icon
views-count2375 դիտում article-date 12:35 24-04-2020

‪Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին։ «Այսօր մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը եւ մեր աղոթքներով ու մտքերով հայ ժողովրդի հետ ենք։ ԵԺԿ-ն հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում նահատակված 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին։ Մենք հորդորում ենք Թուրքիային առերեսվել սեփական անցյալի հետ եւ այսպիսով ճանապարհ հարթել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ իրական հաշտության համար։ Մենք ընդգծում ենք, որ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ գործած ոճիրների ժամանակին կանխարգելումը եւ արդյունավետ պատժումը պետք է լինեն միջազգային հանրության հիմնական գերակայություններից»։ 2015 թվականի մարտին հայկական անդամ-կուսակցությունների ջանքերով ԵԺԿ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ ընդունել համապատասխան բանաձեւ»։ Ա. Աշոտյանը գրառման տակ տեղադրել է Եվրոպական ժողովրդական կուսակցության տարածած [url=https://www.epp.eu/papers/the-armenian-genocide-and-european-values/?fbclid=IwAR3eQMNEdLs5PKR-4n6XJEmMCHGeyTtNKBIBYGmCetOEa6sjusrXgK7P_Ps]հայտարարությունը[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր