892 դիտում
17:26 25-04-2020
Օրեցօր շատանում են փողոցային շները. Երեխաները վախենում են բակում խաղալ. Քաղաքացու նամակը հրապարակել է Մարուքյանը
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում հրապարակել է քաղաքացիներից իր ստացած նամակներից մեկը եւ հույս հայտնել, որ պատկան մարմինները կզբաղվեն դրանով:
Նամակում ասվում է.
«Բարեւ Ձեզ պարոն Մարուքյան։
Ձեզ եմ գրում քանի որ, որպես կառավարության ներկայացուցիչ ժողովրդին հասանելի եք դուք, եւ դուք եք իսկապես բարձրաձայնում ամեն ձեզ տրված, մեզ հուզող հարցերը։
Խնդիրը շատ անհանգաստնող է շատերին այն թաղամասում, որտեղ ապրում ենք։ Խոսքը Նոր Նորքի 6-րդ զանգվածի մասին է, ավելի կոնկրետ 6 եւ 5 զանգվածների միջեւ գտնվող փողոցում, որտեղ անընդհատ շատանում են փողոցային շները:
Ականջներին ինչ-որ բան են փակցնում իբրեւ հսկվո՞ւմ են, օր -օրի շատանում են շները, բերում բաց են թողնում շենքերի բակերում գնում են: Այդտեղ կա մանկական այգի (սղարաններով եւ այլն), շները այգում են միշտ երեխաները վախենում են, էլ ոչ մի ծնող չի կարող իր երեխային դուրս հանել, նախ եղել են դեպքեր հարձակվել են մարդկանց վրա:
Նայում ես շներին անառողջ տեսքի են աչքերից, բերաններից արտադրություն է գալիս, նստում են այն նստարաններին, որտեղ հենց երեխաներ են։ Ինչու են այդքան մի տեղում շատացել, թե որ Մասիվ է իրենց կարծիքով ծայրամաս է, խուլ տեղ է, բերում են հա, այստեղի ապրողներն էլ մարդ չե՞ն:
Ես, որպես մանկահասակ երեխայի մայր խնդրում եմ շատ անդրադարձեք այս հարցին:
Շնորհակալություն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
19581 դիտում
10:25 10-03-2018
Այվազյանների բազմազավակ ընտանիքի հոգսերը օրեցօր շատանում են. նրանք օգնության կարիք ունեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
3548 դիտում
18:22 04-12-2020
Մարուքյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանին ուղղված իր նամակը
1139 դիտում
12:46 01-04-2015
Միգրանտների պատճառով երեխաները չեն կարողանում հանգիստ խաղալ բակում. բրիտանացի քաղաքական գործիչ
Այս բաժնից
676 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
1081 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում