211652_close_icon
views-count783 դիտում article-date 15:06 28-04-2020

Տարբեր գործիքներ են կիրառվում հեռավար կրթության ոլորտում ներառականությունն ապահովելու համար. փոխնախարար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարությունը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների համար հեռավար կրթության արդյունավետություն ապահովելու որոշ գործիքներ է կիրառում: «[url=https://armenpress.am/arm/news/1013660.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Հեռավար ուսուցման մեջ ներգրավելու տեսանկյունից խնդիրներ ունեն նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք զգացող երեխաները: Այս ընթացքում փորձել ենք հնարավորինս կարգավորել հարցը, մեր ռեսուրսներն օգտագործելով՝ անել առավելագույնը»,-նշեց նա:: Անդրեասյանի խոսքով՝ այս հարցում կարևոր է խոսող գրքերի շրջանառումը, տեսադասերի ընթացքում ժեստերի լեզվի թարգմանիչների ներգրավումը, ինչը տեխնիկական որոշ բարադություններ է առաջացրել: «Չնայած խնդիրներին՝ հնարավոր դարձավ ԿԳՄՍ-ի «YouTube»-ի ալիքում ներկայացվող տեսադասերը կազմակերպել ժեստերի լեզվի թարգմանությամբ»,-ասաց Անդրեասյանը: Նա շեշտեց, որ դա դեռ բավարար չէ, բայց հեռավար ուսուցման գործընթացքում ներառականությունն ապահովելու քայլ է:

Նմանատիպ նյութեր