211652_close_icon
views-count10483 դիտում article-date 16:09 28-04-2020

Ժողովրդի ձեռքերի վրա իշխանության եկած վարչապետն այլևս մատ է թափ տալիս իրեն «մարդ» դարձրածների վրա ու սպառնում հոսանքա- և գազազրկումներով. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովրդի ձեռքերի վրա իշխանության եկած վարչապետն այլևս մատ է թափ տալիս իրեն "մարդ" դարձրածների վրա ու սպառնում հոսանքա- և գազազրկումներով: Այս կառավարությունն իրոք միայն լավ եղանակի, "լեն օրերի" կառավարություն էր, որն ընդունակ էր լոկ մակաբուծել տարիների ընթացքում ստեղծված պետական կառավարման համակարգի վրա՝ ջանասիրաբար ծծելով պետության միջոցներից պարգևավճարներ, շռայլ գործուղումներ և իշխանական բազմաթիվ այլ "կայֆեր": Այսօր Նիկոլ Փաշինյանը ծծեց նաև ժողովրդի լավատեսության վերջին կաթիլներն իր հանդեպ՝ տասնյակ հազարավոր մարդկանց թողնելով մեն-մենակ խորացող սոցիալական աղետի պայմաններում: Միակ բանը, որ նա և իր՝ թյուրիմացաբար պետական Օլիմպոսին հասած ու արտոնությունների վրա թառած պարազիտ թիմը կարողանում է, նախկիններին անվանարկելն ու պիտակավորելն է: Այսօր նմանատիպ հերթական մի օպուս տեսանք նրա մամլո խոսնակի կատարմամբ "Սաղ Սերժնա մեղավոր" անտաղանդ պիեսի հերթական արարի տեսքով: Սարի ծամոնի նման անհամ ու կպչուն "կոռուպցիոն" մեղադրանքները մեր հասցեին այլևս լուրջ չենք ընդունում ոչ միայն մենք, այլև կառավարության տոտալ անգործության և մեծամիտ դատարկության պատճառով օրվա հացի խնդիր ունեցող հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ: Քանզի լավ գիտեն, որ "Սերժի դեմ" իրականացվող հերթական գրոհով ոչ իր տան ճրագն է վառ մնալու, ոչ էլ իր երեխեքին է կերակրելու»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր