211652_close_icon
views-count4058 դիտում article-date 10:15 28-04-2020

Լրագրողների վրա մատ թափ տվողների թիվն ավելացավ ևս մեկ չինովնիկով․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը ջղայնացել է լրագրողների վրա ու որոշել բոլորիս գրողի ծոցն ուղարկել, ինչ է թե իրեն անհանգստացնում ենք: Իշխանություններին բնորոշ անզուգական մուննաթով բացատրում է՝ ժամանակը ոսկի է, հարցազրույց տալ չի ցանկանում: Հավաստիացնում է՝ կորոնավիրուսի օջախ դարձած քաղաքում ավելի կարևոր գործով են զբաղված, քան լրագրողների զանգերին պատասխանելն է: Սպորտսմեն քաղաքապետի՝ լրագրողներիս ուղղված «ձոնն» առանց խմբագրման ենք ներկայացնում. «Հարգելի լրատվամիջոցներ, մեր շտաբը զբաղված է էլ ավելի կարևոր հարցերով, այլ ոչ թե պատասխանել ձեր զանգերին: Ոչ վաղ անցյալում մի շարք լռագրողներ, որ հայտնում էին, թե ցանկացած ծանր պահին ձեր կողքին ենք լինելու, ցավոք, ապրիլի 17-ից սկսած ոչ մի լրագրող Վարդենիս չի մտել: Նստեք ձեր շքեղ տնակներում և եղեք առողջ»: Պարոնը, ըստ երևույթին, ոգևորվել է վերադասի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողներին «կատաղած» անվանելու «լայվից» ու որոշել հետ չմնալ «թրենդից»: Ավելի շուտ՝ վարչապետի աչքին բարձրանալու համար վերահաստատել է նրա խոսքերը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր