211652_close_icon
views-count4471 դիտում article-date 10:46 29-04-2020

Քաղաքապետը 5 րոպեով չի ընդունում, ասացի՝ ասեք հերոսի մայր է, ասացին կապ չունի. Ապրիլյանում զոհվածի մայր. Factor.am

Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Գրիգոր Հարությունյանի ընտանիքը սոցիալական ծանր պայմաններում է ապրում: Գրիգորի մայրը՝ Անահիտ Հարությունյանը, [url=https://factor.am/244776.html?fbclid=IwAR2Q7TsztCrjPMxftSHBws4GoA6FZu5kY6fgM-a4-W5RVERd_536pBg8qBI]Factor.am[/url]-ի հետ զրույցում փոխանցեց, որ ֆինանսական խնդիրների պատճառով այսօր իրենց բնակարանը հոսանքազրկելու էին, բայց հարեւաններից մեկը պարտքով գումար է տվել, որ վճարումը կատարեն: Ընտանիքի կոմունալ վճարները կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքերը չեզոքացնող ծրագրերում սահմանված շեմից բարձր են, ուստի Հարությունյանները չեն կարողացել աջակցման ծրագրից էլեկտրաէներգիայի մասով օգտվել: «Այս ծրագրերով միայն երկու հազար դրամով գազի վարձ են կրճատել, իսկ լույսը՝ ոչ: Երեկ են եկել զգուշացրել, որ եթե չվճարեմ, պետք է հոսանքազրկեն: 23 հազար դրամ պետք է վճարեմ, բայց չունեմ: Խանութում էլ մթերքի համար 100 հազար պարտք ունեմ, չգիտեմ՝ որ մի գումարը վճարեմ»- ասում է Անահիտ Հարությունյանը: Անահիտ Հարությունյանի որդին՝ Գրիգորը, զոհվել է 2016-ի ապրիլի 2-ին` Ջաբրայիլում (Ջրական) մարտական դիրքերից մեկը պաշտպանելիս։ Անհավասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է մինչև վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով: Նա ապրիլյան պատերազմում 18 անհետ կորած զինվորներից էր, որոնց մարմինները շաբաթներ անց վերադարձրին հայկական կողմին։ Հետմահու Գրիգոր Հարությունյանը պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով: Անահիտ Հարությունյանն ասում է, որ ընտանիքում գրեթե բոլորն առողջական խնդիրներ ունեն: Բնակարանը հանել են վաճառքի, որ պարտքերը փակեն; Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://factor.am/244776.html?fbclid=IwAR2Q7TsztCrjPMxftSHBws4GoA6FZu5kY6fgM-a4-W5RVERd_536pBg8qBI]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր