3148 դիտում
15:35 29-04-2020
Խորհրդարանը հավանություն է տվել բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծին
ՀՀ ազգային ժողովն ընդունեց 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով, ըստ էության, առաջարկվում է հավանության արժանացնել 150 մլրդ դրամանոց փաթեթ:
«[url=https://armenpress.am/arm/news/1013797.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 101 «կողմ», 17 «դեմ» ձայներ:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախագիծը ներակայացնելիս նշել էր, թե հաշվի առնելով կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված ներքին և արտաքին շոկերի առկայությունը՝ ներկայացված նախագծի հիմքում դրված սցենարի գնահատականն այն է, որ կլինի 2 տոկոս անկում: 2020 թվականի բյուջեի մասին օրենքով հաստատվել էին բյուջետային այն ցուցանիշները, որոնց հիմքում ընկած էր տնտեսական աճի 4.9 տոկոս մեծության կանխատեսում:
Նախարարը նշել էր, որ, ըստ էության, մոտ 150 մլրդ դրամանոց փաթեթ է առաջարկվում հավանության արժանացնել, որտեղ 25-ական մլրդ դրամ ենթադրվում է, որ պայմանական բաժանմամբ կօգտագործվեն ընթացիկ իրացվելիության խնդրի լուծման նպատակով և սոցիալական խնդիրները մեղմելու համար: Ենթադրաբար մոտ 80 մլրդ դրամ կօգտագործվի տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման և մոտ 20 մլրդ դրամ՝ պահուստային միջոցներ վերաբաշխելու համար:
Այդ նախագծի սցենարի ներքո լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կամ պարտք ներգրավելու կարիքը գնահատվում է մոտ 260 մլրդ դրամ: Սցենարի շրջանակում մոտ 169 մլրդ դրամ հարկային եկամուտների՝ ծրագրվածից ցածր կատարում է կանխատեսվում: Դա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում պակասուրդը կկազմի 324 մլրդ դրամ, որը կկազմի կանխատեսվող ՀՆԱ-ի 5 տոկոսը: Ծախսերը կպահպանվեն գրեթե նույն մակարդակի:
Նախագիծը թեժ քննարկման էր արժանացել խորհրդարանի նիստում, մի խումբ պատգամավորներ հայտնել էին իրենց մտահոգությունները՝ մասնավորապես ԱԺ-ի հնարավորություններին առնչվող հատվածի վերաբերյալ: «Բարգավաճ Հայաստան»-ը հայտնել էր, որ «կողմ» է քվեարկելու՝ ստորադասելով իր կուսակցական շահը:
Նմանատիպ նյութեր
1890 դիտում
14:42 26-09-2019
Կառավարությունը հավանություն տվեց «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին
1289 դիտում
14:10 31-07-2014
Գործադիրը հավանություն է տվել «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին
1897 դիտում
11:29 26-12-2020
Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին բանաձևի նախագծին
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին