1064 դիտում
16:00 02-05-2020
ԱԱԾ են կանչվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը, ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ տարվել են ԱԱԾ. «Փաստինֆո»
Ազգային անվտանգության ծառայություն են կանչվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը, տեղեկացնում է «[url=https://www.pastinfo.am/hy/news/2020/05/02/%D4%B1%D4%B1%D4%BE-%D5%A5%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B9%D5%BE%D5%A5%D5%AC-%D4%B3%D5%B8%D6%82%D6%80%D5%A3%D5%A5%D5%B6-%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%B5%D6%80%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%AF%D5%AB%D5%B6%D5%A8/987252]Փաստինֆո[/url]»-ն՝ վկայակոչելով իր տեղեկությունները:
ԱԱԾ-ն պահանջել է, որ նրանք նախաքննական մարմին ներկայանան հենց այսօր, թեեւ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ նրանք ազատված են ցուցմունք տալու պարտավորությունից։
Բացի այդ՝ ձերբակալվել է վարորդներից մեկը, «Գալաքսի» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ տարվել են ԱԱԾ։
Քիչ առավ հայտնի դարձավ, որ այս պահին խուզարկություն է կատարվում նաեւ «Յուքոմ» ընկերության նորանշանակ տնօրենի՝ Արա Խաչատրյանի, տանը։ Փաստաբան Ամրամ Մակինյանը տեղեկացրել է, որ առգրավվում են քրեական գործին չառնչվող և ընկերության ռազմավարական զարգացմանը վերաբերող փաստաթղթեր»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/05/02/%D4%B1%D4%B1%D4%BE-%D5%A5%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B9%D5%BE%D5%A5%D5%AC-%D4%B3%D5%B8%D6%82%D6%80%D5%A3%D5%A5%D5%B6-%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%B5%D6%80%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%AF%D5%AB%D5%B6%D5%A8/987252]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»