211652_close_icon
views-count2421 դիտում article-date 17:00 09-06-2021

«Գալաքսի» ընկերությունների խմբի 2021 ֆուտզալի մրցաշարի հաղթող է ճանաչվել «Յուքոմ-1» թիմը. տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Առողջ ապրելակերպն ու թիմային ոգին միասնականության լավագույն դրսևորումն են, իսկ թիմային սպորտը կորպորատիվ քաղաքացիության լավագույն օրինակներից մեկը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը, առաջնորդվելով հասարակության առողջ ապրելակերպի խրախուսման սկզբունքով, կազմակերպել էր ֆուտզալի մրցաշար` «Գալաքսի» չեմպիոնների լիգա 2021, որին մասնակցեցին խմբի կազմում հանդես եկող ընկերությունների 8 թիմերը: Մոտ մեկ ամիս շարունակվող խաղերը ընթանում էին «Megafood», «TI’ME», «Yerevan Mall», «Kinopark», «Santafe», «Ucom-1», «Ucom-2» թիմերի շուրջ 80 մարզիկների միջև, և 2021թ.-ի հաղթող ճանաչվեց Ucom-1 թիմը:

«Շնորհավորում եմ «Ucom-1» թիմին «Գալաքսի» չեմպիոնների լիգա 2021-ին ֆուտզալի մրցաշարում վաստակած հաղթանակի համար։ Վստահ եմ, որ թիմային ոգին, fair play-ն ու առողջ մրցակցությունը դրսևորվում են նաև թիմի ամենօրյա աշխատանքում, որտեղ յուրաքանչյուրս մեր փոքր դերակատարությամբ պայքարում ենք մեծ ծրագրերի իրագործման և մարդկանց կյանքի որակը բարելավման համար», - ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

Հայաստանի լավագույն գործատուներից մեկի` «Գալաքսի» ընկերությունների խմբի չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ucom-1» թիմը 3-2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Galaxy» թիմի նկատմամբ, իսկ 3-րդ տեղի մրցախաղում «Ucom-2»-ը 5-2 հաշվով հաղթեց «Megafood»-ին։ Ռմբարկուների ցանկը 9 գոլով գլխավորեց Megafood-ի ֆուտբոլիստ Միսակ Սիմոնյանը, իսկ լավագույն դարպասապահը «Ucom-1»-ից Միհրան Բաբայանն է։

Մրցաշարի ընթացքում տեղի ունեցավ 16 ֆուտբոլային թեժ հանդիպում, ֆուտբոլիստները խփեցին 100 գոլ, ստացան 40 դեղին և 4 կարմիր քարտեր։ «Այս դժվարին փուլում անցկացվող ֆուտբոլային թեժ մրցախաղերում մենք լցվեցինք մեծ էներգիայով և մոտիվացիայով, իսկ ֆուտզալի մրցաշարը փոքր տոն դարձավ մեզ համար», - ասել է TI’ME ընկերության գլխավոր տնօրեն, TI’ME թիմի ավագ Արսեն Մնացականյանը: «Գալաքսի» Չեմպիոնների լիգան հրաշալի հնարավորություն էր առողջ ապրելակերպի և կորպորատիվ մշակույթի արժեքների բարձրացման համար», - նշել է Chronograph ընկերության գլխավոր տնօրեն, «Galaxy» թիմի ավագ Գաբրիել Ավետիսյանը։

Լարված ու հետաքրքիր խաղերին իրենց եռանդուն աջակցությունը ցուցաբերեցին թիմերի երկրպագուներից կազմված ֆան-ակումբները, որոնք լեփ լեցուն տրիբունայից ակտիվորեն աջակցում էին թիմերին: ««Գալաքսի» Չեմպիոնների լիգան հիանալի առիթ էր «Գալաքսիի» աշխատակիցների համայնքի սպորտային ակտիվությունը խրախուսելու, աշխատակիցների միջև ներքին հաղորդակցության ապահովման և համայնքի զարգացման համար։ Ֆուտզալի մրցաշարով մենք նպաստում ենք առողջ մրցակցության սկզբունքների արմատավորմանը մեր համայնքում», - հավելել է «Գալաքսի» չեմպիոնների լիգայի կազմկոմիտեի ղեկավար Արմեն Խաչիկյանը։

Նշենք, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը, որպես Հայաստանի լավագույն գործատուներից մեկը, իր համայնքի զարգացման համար տարբեր սոցիալական և կորպորատիվ քաղաքացիության նախագծեր է իրականացնում, այդ թվում նաև աշխատակիցների մասնակցությամբ սոցիալական ծրագրեր տարեցների և երեխաների համար, կրթական ծրագրեր խմբի ղեկավար կազմի մասնակցությամբ, արվեստի և դասական երաժշտության խրախուսում` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանին խմբի բոլոր աշխատակիցների հրավիրատոմսերի տրամադրմամբ: Խմբում համայնքի զարգացման ծրագրերը ներառում են նաև աշխատակիցների փոխանակման, աշխատանքային պրակտիկաների և անձնային զարգացման ուղղությունները: «Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։

Ընկերության շրջանառության զգալի մասն ուղղվում է Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր