211652_close_icon
views-count5698 դիտում article-date 17:48 04-05-2020

Արարատ Միրզոյանը նամակներ է ստանում տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներից

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխարհում բռնկված նոր տիպի կորոնավիրուսային համավարակի արդյունքում ստեղծված միջազգային իրավիճակի եւ տարբեր երկրների իշխանությունների արձագանքի վերաբերյալ նամակագրային կապի մեջ է գտնվում մի շարք երկրների խորհրդարանների իր գործընկերների հետ: Նախորդ շաբաթվա ընթացքում ԱԺ նախագահը նամակներ է ստացել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից, ՉԺՀ ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուից, Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյից, Բելգիայի Սենատի նախագահ Սաբին Լարյուելից եւ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պատրիկ Դըվալից, Սինգապուրի խորհրդարանի խոսնակ Թան Չուան-Ջինից եւ Չիլիի Սենատի նախագահ Ադրիանա Մունյոսից: Բոլոր գործընկերներն իրենց նամակներում բարձր են գնահատել Հայաստանի հետ ունեցած երկկողմ հարաբերությունները, մատնանշել են համավարակի պայմաններում համագործակցության, տեղեկատվության ու փորձի փոխանակման եւ մշտական կապի պահպանման կարեւորությունը, ընդգծել խորհրդարանական դիվանագիտության դերը թե՛ նոր կորոնավիրուսի շրջանում, թե՛ դրան հաջորդող ժամանակահատվածում:

Նմանատիպ նյութեր