728 դիտում
15:18 06-05-2020
ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ ՊԲ շտաբի նիստերի դահլիճում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն
Մայիսի 5-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ, ՊԲ շտաբի նիստերի դահլիճում, անց է կացվել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքների համալիրը, անդրադարձ է կատարվել այն հանձնարարականների կատարմանը, որոնք ստացել էին խորհրդակցության մասնակիցները պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից:
Ծառայողական խորհրդակցության ավարտից հետո բանակի, միավորումների և զորամասերի հրամկազմի ներկայացուցիչները ժամանել են բանակի ‹‹Ասպարեզ›› ուսումնական կենտրոն, որտեղ ծանոթացել են նորարարական տեխնիկական լուծումներով արդիականացված հրաձգային զինատեսակների տեխնիկական հնարավորություններին ու կիրառման առանձնահատկություններին:
Նմանատիպ նյութեր
1994 դիտում
18:58 13-09-2020
Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անց է կացվել ծառայողական խորհրդակցություն
4224 դիտում
23:01 15-05-2020
Հանկարծակի ստուգումներ. ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ զորամասերի հետ անցկացվել են մարզումներ
5801 դիտում
22:21 25-05-2017
ՊԲ շտաբի նիստերի դահլիճում անց է կացվել հայրենասիրական երգի ու ասմունքի մրցույթ-փառատոն
Այս բաժնից
916 դիտում
09:35 20-10-2024
Օդի ջերմաստիճանը ատիճանաբար կնվազի 2-4 աստիճանով
736 դիտում
09:18 20-10-2024
Սիլիկյան թաղամասում 24 ժամ ջուր չի լինի
562 դիտում
09:06 20-10-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար