13338 դիտում
16:15 06-05-2020
Դատական հայց եմ ներկայացրել ընդդեմ Արմավիրի մարզպետի՝ պահանջելով վերականգնել Արմավիրի ԲԿ-ի տնօրենի պաշտնում. նա ինձ ազատեց՝ հուսալով, որ ԲԿ-ում թերացումներ կգտնվեն, բայց չեն եղել. ԲԿ-ի նախկին տնօրեն. Tert.am
Ես դատական հայց եմ ներկայացրել ընդդեմ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի՝ պահանջելով վերականգնել Արմավիրի ԲԿ տնօրենի պաշտոնում: Մարզպետն առանց պատճառի ազատեց ինձ՝ հույս ունենալով, որ բուժհաստատության ուսումնասիրության արդյունքում թերացումներ կգտնվեն: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/05/06/armavir/3282139?fbclid=IwAR0nTi2crTC-lX0CfZ15cLWanrAVRmbmlyarvUXV_2IIMkDadkKiI_lRuaY]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արմավիր ԲԿ-ի նախկին տնօրեն Սարգիս Խաչատրյանը:
Վերջինս պաշտոնից հեռացվել է Արմավիրի մարզպետի որոշմամբ, փետրվարի 11-ին: Մինչ այդ, Խաչատրյանի տեղեկացմամբ, Ֆինանսաների նախարարությունը ստուգումներ է իրականացրել բուժհաստատությունում:
«Մարզպետը հրաման է տվել, ազատել են, որոշումը չի պատճառաբանել: Նախարարության ստուգումից հետո ես 24-օրյա արձակուրդում եմ եղել ու ՀՀ-ում չեմ գտնվել: Աշխատանքիս վերադառնալու հենց առաջին օրը ստացել եմ աշխատանքից ազատման հրամանագիրը: Երբ նախարարությունն ուսումնասիրություն է անում, անպայման սխալ, յուրացում կամ թերացում է փնտրում, կամ քրեական էլեմենտներ»,-ներկայացրեց Խաչատրյանը՝ նշելով, թե չգիտի՝ արդյո՞ք ստուգումներն ուղղորդված են եղել:
«Ստուգել են ամբողջ չորս տարիների աշխատանքը, երբ ես պաշտոնավարել եմ որպես բուժհաստատության ղեկավար: Իրենց խոսքով՝ վեց միլիոն դրամի չարաշահում են գտել, բայց նման բան չկա, եթե լիներ, իրենք կդիմեին Դատախազություն, բայց չեն դիմել: Ութ հոգանոց խումբ էր, ամեն կերպ ստուգեցին աշխատանքը ու ոչինչ չգտան»,-ասաց նա՝ նշելով, որ թեև ստուգումների մեջ որևէ խնդիր չի տեսնում, բայց ամբողջ մարզում միայն իր ղեկավարած բուժհաստատությունն են ստուգել:
Նրա խոսքով՝ աշխատանքի ընթացքում սխալներ եղել են, այլ հարց է՝ դրանց համար պե՞տք էր միանգամից հեռացնել. «Կա նկատողության, երկրորդ նկատողության հնարավորություն, կամ առնվազն թերացումների համար կանչել, տեղեկացնել, բայց ոչ մի բան չի արվել, մարզպետը միանգամից ազատել է աշխատանքից»,-ասաց Սարգիս Խաչատրյանը:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Նշենք, որ այս պահին Արմավիր ԲԿ-ի տնօրենի պարտականությունները կատարում է Հարություն Զուռնաչյանը:
Նմանատիպ նյութեր
5718 դիտում
15:59 12-06-2018
«Լիդիան Արմենիան» ընդդեմ Հայաստանի դատական հայց չի ներկայացրել.tert.am
2636 դիտում
11:35 25-12-2019
Արարատ Միրզոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Սամսոնյանի. Tert.am
2304 դիտում
15:46 07-05-2020
ՍԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետի
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան