«Ռեալի» խաղացողները հավաքվել են ակումբի մարզաբազայում՝ տարածություն պահելով. ՖՈՏՈՇԱՐՔ
«Ռեալի» ֆուտբոլիստները, մարզիչներն ու աշխատակիցներն այսօր հավաքվել են ակումբի մարզաբազայում՝ մրցաշրջանի վերսկսմանը պատրաստվելու շրջանակներում:
Կորոնավիրուսի պատճառով Լա Լիգան դադարեցվել էր մարտի կեսերին: Թիմային մարզումները նույնպես դադարեցվել էին:
Մադրիդյան ակումբի խաղացողները բուժզննում են անցել: Մոտ ժամանակներս նրանք պետք է սկսեն անհատական մարզումները:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շփվել է խաղացողների հետ՝ պահպանելով անհրաժեշտ հեռավորությունը: Թիմի բոլոր խաղացողները բժշկական դիմակներով են եղել: