Hay Fan-ի թիմը Բանանց ակումբի հետ համատեղ հյուրընկալեց երեխաներին հենց Բանանցի մարզաբազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես և խոստացել էինք «Օրրան» Բարեգործական հիմնադրամ այցելության ժամանակ՝ Hay Fan ակումբը ևս մեկ անգամ ստեղծեց հնարավորություն Օրրանի սաներին ծանոթանալ հայկական ֆուտբոլին հենց հայկական ֆուտբոլային ակումբներից մեկում:
Hay Fan-ի թիմը Բանանց ակումբի հետ համատեղ հյուրընկալեց երեխաներին հենց Բանանցի մարզաբազայում:
Երեխաները ծանոթացան ակումբի ֆուտբոլիստների հետ, ուղղեցին իրենց հոտաքրքրող բազմաթիվ հարցեր, ծանոթացան Բանանց ակումբի պատմությանը և հենց մարզադաշտում իրենց ուժերը փորձեցին ֆուտբոլում:
«Օրրան»-ի սաները մեծ եռանդով և ոգևորվածությամբ անցկացրեցին այս հանդիպումը:
Սա ևս մեկ քայլ էր հայ հասարակության ուշադրությունը սևեռելու դեպի երեխաների կրթման և զարգացման հարցին:
Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում Բանանց ակումբին մեր առաջարկը ընդունելու և երեխաներին նման լուսավոր օր պարգևելու համար: