211652_close_icon
views-count5005 դիտում article-date 18:43 07-05-2020

ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված, այդ նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը․ Լուսինե Սահակյան

[url=https://www.tert.am/am/news/2020/05/07/Sahakyan/3283442?fbclid=IwAR09ni3lphOj1tOUZz-muH-X8hLjusMaFF1orrscqmF1vWB9_k6OhC1if9Q]Tert.am[/url]-ը գրում է. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյա նիր էջում տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված և այսօր նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը։ «Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված։ Այսօր նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը։ Ընթանում է իրավական գործընթաց, որի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններից զերծ ենք մնում»,- գրել է նա։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/07/1154206/]Հիշեցնենք[/url], որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։

Նմանատիպ նյութեր