2429 դիտում
23:50 12-11-2020
Դատարանն ապօրինի է ճանաչել Իշխան Սաղաթելյանի ձերբակալությունն ու ազատ արձակել նրան, սակայն նա ու Արթուր Վանեցյանը հրավիրվեցին ՀՔԾ. Լուսինե Սահակյան․ Tert.am
Դատարանն ապօրինի ճանաչեց ինձ ձերբակալելու որոշումը, սակայն հենց նոր ինձ հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն և ես փաստաբանիս հետ գնալու եմ Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, ով երեկ բերման էր ենթարկվել և ձերբակալվել էր ԱԱԾ-ի կողմից: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/12/ishkhan/3441415]Tert.am[/url]-ը։
Այնուհետև նրա փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ դատարանները հրաժարվել են օգնել իշխանություններին.«Փաստորեն դատարանները հրաժարվեցին օգնել իշխանություններին, սակայն տարօրինակն այն է, որ մեզ նորից հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն, ինչպես Իշխան Սաղաթելյանին, այնպես էլ Արթուր Վանեցյանին: Արդեն ՀՔԾ-ում կպարզենք, թե ինչու են հրավիրել և կտեղեկացնենք: Փաստորեն դատարանները հրաժարվեցին օգնել իշխանություններին, որպեսզի նրանք մեր հայրենիքը հեշտության հանձնեն, շարունակությունը մնում է ժողովրդին»,-ասաց Սահակյանը:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/11/12/1170476/]Հիշեցնենք[/url], որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվել ու ազատ էր արձակվել:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/11/12/1170490/]Ազատ է արձակվել նաև[/url] ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, այս մասին տեղեկացրել էր նրա օգնական Գեղամ Պետրոսյանը։
Նմանատիպ նյութեր
868 դիտում
17:52 22-04-2024
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքը
Այս բաժնից
877 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
772 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
682 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան