3512 դիտում
20:00 07-05-2020
Ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որոշ իրավախախտումների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն. ՀՀ ոստիկանություն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որոշ իրավախախտումների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։
Մասնավորապես, քրեական պատասխանատվություն է առաջացնում՝
1․ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքում ավելի խիստ,
2․ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքում ավելի խիստ,
3․ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ տրանսպորտային միջոցներ վարելը,
4․ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը,
5․ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը։
Ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության պահանջները:
Նմանատիպ նյութեր
3427 դիտում
15:35 25-11-2018
Քրեական պատասխանատվություն է նախատեսված ընտրական գործընթացի ժամանակ գործած 14 խումբ արարքի համար
4450 դիտում
14:50 16-05-2019
ՃԵԿ 26 իրավախախտումների համար նախատեսված տուգանքները կնվազեն