211652_close_icon
views-count1453 դիտում article-date 23:22 07-05-2020

Երկրապահների ազգանվեր գործը շարունակողը դուք եք, սիրելի՛ պատանիներ. Սասուն Միքայելյանի շնորհավորանքը «պատանի երկրապահի» օրվա առթիվ

23 տարի առաջ այս խորհրդանշական օրը Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ Երկրապահ կամավորականների միությունում հիմնվեց «Պատանի երկրապահը»: ՀՀ ԵԿՄ վարչությունը շնորհավորում է Ձեզ, սիրելի՛ պատանի երկրապահներ: Դուք մեր վաղվա օրն եք, մեր գործը շարունակողը: Այսօր մեր պարտքն է սերունդներին փոխանցել այն փորձը, որ կիրառել ենք դարավերջին մեզ պարտադրված պատերազմում` հաղթանակ կերտելու ճանապարհին: Այն գիտելիքներն ու կարողությունները, որի շնորհիվ մենք մինչ օրս անվտանգ ու խաղաղ ենք պահում մեր երկրի սահմանները: Պատանիների մեջ դեռ մանկուց պետք է սերմանել հայրենասիրության գաղափարը: Թեպետ հայրենասիրությունը չեն սովորեցնում` այն մեզ հետ ծնվում է, բայց պատմությունը թողնում է իր խոր արմատները: Երկրապահները հայրենիքը փրկելու համար սեփական կյանքի գնով անսասան պահեցին հայրենի սահմանները: Այսօր այդ պատգամը շարունակողներն էլ հենց պատանի սերունդն է, որը պատրաստակամ է: «Մեր նպատակն է դպրոցից սկսած նոր սերնդին դաստիարակել այնպես, որ իմանա ինքն ով է, ինչ պատմություն ունի, որտեղից է գալիս եւ ուր է գնալու»,-ասել է Սպարապետը: Սիրելի' պատանիներ, դուք վաղվա մեր զինվորներն ու սպաներն եք: Անկախ ձեր ընտրած մասնագիտությունից, դուք այսօր կրթվելով կամավորականի ոգով, վաղը կդառնաք մեր երկրի արժանի զավակը: Իսկ մենք կհպարտանանք ձեր ձեռքբերումներով, հաջողություններով: Երբեք չընկճվեք, միշտ լինեք հպարտ ու հասնեք ձեր նպատակների իրականացմանը: ԱՊԱԳԱՆ ՁԵՐՆ Է: [b] ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ` Սասուն Միքայելյան[/b]

Նմանատիպ նյութեր