33121 դիտում
13:11 08-05-2020
Քարաթափում Լոռու մարզում. hսկա քարերն ու ժայռաբեկորները լցվել են միջպետական ճանապարհի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական սահմանի Մ6 ավտոճանապարհին խոշոր քարաթափում է տեղի ունեցել, հսկա ժայռաբեկորները թափվել են միջպետական ճանապարհին՝ երկկողմանի փակելով այն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողնեչրը՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՃՇՇ աշխատակիցները, ովքեր իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Նախնական տեղեկություններով՝ քարաթափման պահին անցնող ավտոմեքենաներ չեն եղել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
38874 դիտում
08:56 17-03-2021
Քարաթափում Լոռու մարզում. Մ6 միջպետական ավտոճանապարհը դարձել էր անանցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
940 դիտում
12:00 26-05-2015
Ժայռաբեկորները հեռացվել են ճանապարհի երթևեկելի հատվածից