4521 դիտում
13:41 08-05-2020
Այն, որ այս ԱԺ-ն քաղաքականապես սնանկ է, վաղուց էինք համոզվել, բայց որ տղամարդկային հարաբերություններ պարզելու մեջ էլ են անտաղանդ, դա իրոք նորություն էր․ Արթուր Ղազինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին.
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին։
«Այն, որ այս գումարման ԱԺ-ը քաղաքականապես սնանկ է և ամուլ, վաղուց էինք համոզվել։ Որ Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ և անորակ խորհրդարանն է, դա նույնպես գիտեինք։ Այն որ այս խորհրդարանում հավաքվել են 100-ից ավել քաղաքական տրանսգենդերներ, դա վերջերս պարզ դարձավ։
Բայց որ տղամարդկային հարթության վրա վեճերի և հարաբերություններ պարզելու մեջ էլ են անտաղանդ, և ունակ են կնոջ նման մեջքից «չանչել», այդ դա իրոք նորություն էր։
Գնալով համոզվում եմ, որ այս խորհրդարանն ու նրա ընտրած կառավարությունը իրենց մեջ խտացված կրում ու արտացոլում են մեր ժողովրդի բոլոր թերությունները, հիվանդություններն ու դեֆեկտները»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում պատգամավորների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը միջամտեց, ինչին հաջորդեց Էդմոն Մարուքյանի պատասխանը, թե՝ «ինչը կցխես»:
Էդմոն Մարուքյանը իջավ ամբիոնից, ինչից հետո Սասուն Միքոայելյանի ու նրա միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որին միջամտեցին այլ պատգամավորներն ու Կառավարության անդամները:
Այդ պահին ԱԺ դահլիճում էր նաև վարչապետ Փաշինյանը, Կառավարությունն այս օրերին ԱԺ-ին է ներկայացնում տարեկան զեկույցը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2015 դիտում
09:53 02-07-2014
Որ Հայաստանը բանան է արտահանում, լսել էինք, բայց Վրաստանից էլեկտրաէներգիա գնելը նորություն էր․ ՉԻ
2570 դիտում
18:31 24-07-2022
Իսկ այն ժամանակ մենք, իրոք, և´ ուժեղ էինք, և´ վճռական. Սենոր Հասրաթյան
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան