2018 դիտում
09:53 02-07-2014
Որ Հայաստանը բանան է արտահանում, լսել էինք, բայց Վրաստանից էլեկտրաէներգիա գնելը նորություն էր․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ ՀԿԾՀ նիստում անսպասելիորեն պարզվել է, որ Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա է գնել ու մինչեւ հիմա էլ շարունակում է գնել։
«ՉԻ»- Որ Հայաստանը պղնձի հանքաքար է ներմուծում՝ լսել էինք։ Որ Հայաստանը բանան է արտահանում, լսել էինք (այս փաստերը ֆիքսված են պաշտոնական փաստաթղթերում), բայց որ Վրաստանից էլեկտրաէներգիա ենք ներկրում՝ դա նորություն էր։ Հայաստանը, հիշեցնենք, Ռուսաստանից ստանում է իբր տարածաշրջանում ամենաէժան գազը, ու բացի այդ՝ տարածաշրջանի միակ երկիրն է, որն ատոմակայան ունի։ Բա որպես ի՞նչ ենք Վրաստանից էլեկտրաէներգիա գնել։ Դա նույնն է, թե վրացիները գան Ապարանից մանդարին տանեն։ Թե՞ այդ ամենը միայն փաստաթղթերով է եղել՝ իրականում Հայաստանում «լեւի» հոսանք է արտադրվել, բայց ցույց են տվել, թե իբր Վրաստանից են ներկրել, գումարները փոխանցել են այնտեղ ու յուրացրել։ Վերջին հաշվով, Հայաստանում ամեն ինչ հնարավոր է։ Կարեւորը՝ որ «թղթերով ամեն ինչ կարգին լինի»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
28063 դիտում
14:10 02-12-2016
Հայաստանը բանան է արտահանում ԵՏՄ
5952 դիտում
09:37 24-04-2021
Հայաստանը բանան է արտահանում․ «Ժողովուրդ»
3213 դիտում
09:59 05-12-2015
Հայաստանը էլեկտրաէներգիա կներկրի Վրաստանից. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»