1026 դիտում
16:26 08-05-2020
Մաղթում եմ, որ մեր հերոսական հաղթանակները լինեն անշրջելի, ձեռքբերումները՝ ամուր և հարատև. Հրայր Թովմասյանը Եռատոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի առթիվ:
Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մայիսյան եռատոնի՝ Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա առթիվ:
Կասկածից վեր է, որ հայ ժողովուրդը իր վճռորոշ և ուրույն դերակատարությունն ու ներդրումն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի կերտման գործում: Այսօր մենք ոգեկոչում ու մեծարում ենք մեր քաջարի հայրենակիցներին՝ մեզանից շատերի ծնողներին, պապիկներին ու տատիկներին, ովքեր քաջաբար պայքարել են աշխարհամարտի ռազմաճակատներում և թիկունքում, խոնարհվում ենք Հայրենական պատերազմում բոլոր զոհվածների հիշատակի առջև, և, իհարկե, միասնաբար տոնում ենք մեծ հաղթանակի 75-րդ տարեդարձը։
Միաժամանակ, խիստ խորհրդանշական կերպով 1992 թվականին մայիսի 9-ը հայ ժողովրդի համար նշանավորեց ևս մեկ մեծ հաղթանակով, ի դեմս Շուշիի ազատագրմամբ և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորմամբ: Շուշիի ազատագրումը, հիրավի, համահայկական հաղթանակ և վերածնունդ էր, որով ի լուր աշխարհի հայտարարվեց, որ հայ ժողովուրդն անկոտրում ու միասնական է իր գոյամարտում, իր անվտանգության ու խաղաղության համար պայքարում։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Եռատոնի առթիվ և մաղթում եմ, որ մեր հերոսական հաղթանակները լինեն անշրջելի, իսկ ձեռքբերումները՝ ամուր ու հարատև:
Խաղաղ երկինք և բարգավաճում հայկական երկու պետություններին»:
Նմանատիպ նյութեր
1018 դիտում
22:29 09-05-2022
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսյան եռատոնի առթիվ ուղերձ է հղել
1612 դիտում
15:17 30-08-2019
Բակո Սահակյանին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը
Այս բաժնից
757 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
598 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
706 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված