211652_close_icon
views-count16373 դիտում article-date 21:58 08-05-2020

Ես Արցախի և Հայաստանի նախագահ եմ, Արցախի հերոս, ես երբեք չեմ դրժի իմ խոսքը. Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

[url=https://news.am/arm/news/577476.html?fbclid=IwAR3jHQglvMZ6ku0CG9Qmf7cYRDFSND3EFCCKN3NWOyODUNMOm2AF0wcLOn4]News.am[/url]-ը գրում է. Ես երբեք չեմ դրժի իմ խոստումը: Այդ մասին մայիսի 8-ին կայացած դատական նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նախկին նախագահը, ստիպված լինելով արձագանքել մի քանի հայտարարությունների, մասնավորապես այն մասին, որ դուրս է հրավիրել հիվանդասենյակից քրեակատարողական վարչության աշխատակցին՝ պարզաբանել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել: «Ես չէի խոսի այդ մասին, սակայն ստիպված եմ: Ես քննարկել եմ բժիշկների հետ, թե ինչպես է ընթանալու իմ վիրահատությունը, երբ վարչության ներկայացուցիչը՝ բարձրաստիճան սպան մասնակցում է զրույցին: Ես հարցրել եմ՝ արդյո՞ք նա բժիշկ է: Հետեւել է բացասական պատասխան: Ո՞ւմ կարգավիճակով եք մասնակցում, եթե դուք բժիշկ չեք: Ասում է՝ ես հրաման եմ ունեմ»,- պատմել է Ռոբերտ Քոչարյանը: Քանի որ սպան հրաժարվել է լքել սենյակը, նախկին նախագահը որոշում էր կայացրել հրաժարվել բուժումից եւ խնդրել է վերադարձնել իրեն Քրեակատարողական հիմնարկ: Արդյունքում սպան, այնուամենայնիվ, կապ էր հաստատել ղեկավարության հետ և ասել, որ չի մասնակցի: «Դրանից հետո ես պնդում եմ, որ հանդիպումներն անցկացվեն առանց կողմնակի ներկայության: Իմ իրավունքները կոպտորեն ոտնահարվում են»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: Նիստի ընթացքում մեկնաբանելով հակառակ կողմի ելույթները եւ երաշխավորողների հասցեին ուղղված արտահայտությունները՝ Քոչարյանը նշել է, որ ներկայացրել են դեղին մամուլից ինչ-որ հոդվածներ որպես «ապացույց» եւ վատաբանել մարդուն, որը 10 տարի եղել է Արցախի վարչապետ: «Ցինիզմի աննախադեպ աստիճան: Փորձում են վնաս հասցնել ինձ եւ այդ նպատակով վարկաբեկում են մարդկանց, որոնք մեծ ավանդ ունեցել Հայաստանի Հանրապետության կառուցման գործում: Դա չի տեղավորվում իմ պատկերացումներում»,-ընդգծել է նախկին նախագահը: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/577476.html?fbclid=IwAR3jHQglvMZ6ku0CG9Qmf7cYRDFSND3EFCCKN3NWOyODUNMOm2AF0wcLOn4]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր