211652_close_icon
views-count1245 դիտում article-date 14:45 09-05-2020

Կոտայքում Հայրենական պատերազմի մասնակից 11 վետերաններին խորհրդանշական նվերներ կհանձնվեն

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ շնորհավորելով վետերաններին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։ «Սիրելի՛ վետերաններ, սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայրենական Մեծ պատերազմում տարած փառավոր հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։ Ֆաշիստական ոճրագործության դեմ պայքարը միավորեց ժողովուրդներին, և այդ միահամուռ պայքարում անուրանալի է հայ ժողովրդի ավանդը։ Այսօր մենք տարիների հեռվից նույն խորին երախտագիտությամբ և ակնածանքով ենք հիշում նացիզմի դեմ հաղթանակ տարած պատերազմի մասնակիցների խիզախությունը, տոկունությունն ու արիությունը: Կոտայքում Հայրենական պատերազմի մասնակից 11 վետերան ունենք, ում երկուշաբթի օրը, հակահամաճարակային բոլոր նորմերը պահպանելով, կայցելեն խորհրդականներս և իմ կողմից խորհրդանշական նվերներ կհանձնեն։ Փառք ու պատիվ Հայրենական Մեծ պատերազմի բոլոր մասնակիցներին, վետերաններին և մեծ խոնարհում բոլոր ընկածներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր