211652_close_icon
views-count27790 դիտում article-date 14:03 09-05-2020

Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. Սևջուր գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով մեծ վնասներ են կրել Ռանչպար գյուղի բնակիչները, ժամանել է Արարատի մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 8-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռանչպար գյուղի մոտով անցնող գետը վարարել է, և ջուրը լցվում է գետին հարակից տները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության և հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Արմավիրի մարզից դեպի Արարատի մարզ հոսող Մեծամոր գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջուրը լցվել է Արարատի մարզով հոսող դեպի Սևջուր գետը, ինչն էլ վնասել է Ռանչպար գյուղի բնակիչների հողատարածքները։ Ջրի մակարդակն իջեցնելու նպատակով այսօր՝ մայիսի 9-ին, Ռանչպար գյուղ է բերվել վերամբարձ կռունկ, որպեսզի ջրի կարգավորիչ, չգործող երկրորդ փականը բացվի, սակայն դեռևս հնարավոր չի եղել, ու ստիպված փրկարարները հատուկ տեխնիկա են օգտագործում, որպեսզի կարողանան փականը բացեն։ Դեպքի վայր է ժամանել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով տեղում ուսումնասիրում է նաև խնդիրը։ ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Եթե ժամանակին գետը մաքրվեր, ապա այս վիճակը չէր լինի։ Ամեն անգամ նման վիճակներ լինելուց հետո պատասխանատուները խոստանում են, որ այն կմաքրեն, սակայն այդ ամենը օդ է դուրս գալիս, ու Սևջուր գետը հերթական սևն է բերում գուղացիներիս գլխին։ Հիմա ուզում ենք հավատալ, որ այս անգամ գոնե հետևություններ կանեն, քանի որ դեպքի վայր է ժամանել մարզպետ Գ. Սարգսյանը»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր