211652_close_icon
views-count3757 դիտում article-date 16:34 09-05-2020

Իմքայլական ընկերներ, ինչո՞ւ չեք խոսում, բա չտեսնե՞նք, որ առանց սադրանքներին հղում անելու՝ դատապարտում եք ձեր գործընկերոջ վարքը․ «Իմ քայլի» նախկին պատգամավորը ԱԺ-ում ծեծկռտուքի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին։ «Սիրելի՛ իմքայլական ընկերներ, էս քար լռությունն ինչպե՞ս հասկանանք։ Ինչո՞ւ ոչ մեկդ չեք խոսում, ինչի՞ց եք քաշվում։ Էն արժեքները, որոնց ամբողջ կյանքում դավանել եք ու որոնք բացարձակ եք համարել, ինչո՞ւ եք զոհում հանուն ձեր ներկայիս կարգավիճակի ու թայֆայականության (կներեք, որ էս բառն եմ օգտագործում բայց սա արդեն թիմային համերաշխություն անվանել չի կարելի)»,- գրել է նա և հարց բարձրացրել՝ բա չտեսնե՞նք, որ անվերապահ, առանց սադրանքներին հղում անելու ուղղակի դատապարտում եք բռնությունը, ձեր գործընկերոջ վարքը։ «Չկա-չկա՝ գոնե «գալըչկի» համար, պատմության համար, ձեզ ընտրած, ձեր հետ հույսեր կապող քաղաքացիների առաջ պարզերես լինելու համար, ապագայում նմանատիպ երևույթներին խիստ գնահատական տալու իրավունքը պահպանելու համար, խիղճը մաքուր պահելու համար։ Ի վերջո, ինչքան էլ քաղաքական թիմի անդամ եք, բայց անդեմ զանգված չեք չէ՞, յուրաքանչյուրդ անհատ եք, ձեր անձնական մանդատի ու պատասխանատվության կրողն եք»,- գրել է նա և դիտարկում արել՝ էլ ինչո՞վ պետք է հետհեղափոխական ԱԺ-ն տարբերվի հանրապետական ժամանակաշրջանի ԱԺ-ից։ «Ինչի՞ համար քաղաքացին պետք է վստահ լինի, որ անկեղծ եք եղել, երբ տարիներ շարունակ խանդավառ կերպով հանդես եք եկել ատելության խոսքի ու բռնության մշակույթի դեմ, քարոզել եք նոր ու քաղաքակիրթ քաղաքական մշակույթ։ Պատկերացնո՞ւմ եք լռելը ձեզ ու մեզ, մեր երկրին ուր է հասցնելու սրանից մեկ, երկու, երեք տարի հետո։ Խոսե՛ք, ընկերներ։ Հաճախ խոսե՛ք, որովհետև էն վնասը, որը մտածում եք՝ կհասցնեք քաղաքական թիմին, եթե խոսեք, անհամեմատելի փոքր է այն վնասից, որ կհասցնեք երկրին ու հանրությանը, եթե շարունակեք լռել»,- ընդգծել է Առաքելյանը՝ հավելելով, որ նա այս կոչը կարողանում է անել, քանի որ ժամանակին վաստակել է դրա իրավունքը։

Նմանատիպ նյութեր